Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԵԱՏՄ-ն մոտ Է Չինաստանի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը. Շուվալով

ԵԱՏՄ-ն մոտ Է Չինաստանի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը. Շուվալով

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունը մոտ Է Չինաստանի հետ ազատ առեւտրի գոտու մասին (ԱԱԳ) համաձայնագրի ստորագրմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտնել Է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:

«Մենք բարձր աստիճանի պատրաստության մեջ ենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համաձայնագիր ստորագրելու հարցում: Ավարտվում են բանակցություններն Իրանի հետ, եւ մենք հուսով ենք, որ մոտ ժամանակներս կավարտվեն բանակցությունները Սինգապուրի հետ»,-ասել Է նա:

Ինչպես նշել Է Շուվալովը, ԵԱՏՄ-ն հնարավորություն ունի ԱԱԳ-ի շուրջ բանակցություններ սկսել «մի քանի տասնյակ երկրների» հետ, որոնց թվում են՝ Եգիպտոսը եւ Հնդկաստանը: ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի որոշման հիման վրա:

Բանակցություններին մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ-ի երկրների ազգային կառավարությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ փորձագետներ եւ Չինաստանի տարբեր գերատեսչությունների պաշտոնատարներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am