Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին նվիրված Հատուկ ծրար է մարվել

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին նվիրված 
Հատուկ ծրար է մարվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի նստավայրում 2017 թվականի նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից թողարկված Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին նվիրված Հատուկ ծրարի մարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայփոստ» ՓԲԸ-ից:

Ծրարի վրա պատկերված է 2017 թվականին ՏՏ ոլորտում Նախագահի մրցանակին արժանացած 8-րդ դափնեկիրը՝ «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար Թոնի Ֆադելը: Հատուկ ծրարի վրա պատկերված են նաև նախորդ տարիների յոթ մրցանակակիրները:

Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է՝ թեմատիկ ծրար, որին փակցված է 2013 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ» թեմային նվիրված 2 նամականիշ և որը մարվելու է Հատուկ դրոշմակնիքով: Հատուկ ծրարը պատրաստվել է 500 հատ տպաքանակով:

Հատուկ ծրարի մարման արարողությանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՏՏ ոլորտում Նախագահի մրցանակին արժանացած 8-րդ դափնեկիր Թոնի Ֆադելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am