Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ակնաշենը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է. պեղվել են օձաքարից զարդեր, ուլունքներ

Ակնաշենը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է. պեղվել 
են օձաքարից զարդեր, ուլունքներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակնաշեն բլուր-բնակատեղիում այս տարի իրականացված պեղումները վաղագույն արտադրող տնտեսության փաստեր են ի հայտ բերել: Ակնաշենում իրականացվող պեղումների արշավախմբի ղեկավար Ռուբեն Բադալյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հնավայրը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է:

«Ակնաշենն այն վայրն է, որտեղ մենք Հայաստանի տարածքի համար ֆիքսում ենք բնակարանաշինության, խեցեգործության հետքեր: Այս պեղավայրը նշանակալի է նրանով, որ այստեղ ներկայացվող մշակույթը Հայկական լեռնաշխարհի վաղագույն արտադրող տնտեսության առկայության փաստեր է պարունակում»,-ասաց նա: Բադալյանի խոսքով` հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբն այս տարի աշխատանքներ է տարել ուսումնասիրելու Ակնաշենի ստորին վաղագույն շերտը, որը Ք.ա 6-րդ հազարամյակի առաջին կեսն է:

«Հուշարձանի այն շերտերում, որտեղ մենք տեղական խեցեղեն չենք հայտնաբերել, պեղել ենք ներմուծված նմուշներ, որոնք շատ բնորոշ են Հյուսիսային Սիրիայի, Իրաքի համար»,-ասաց նա, հավելելով, որ Ակնաշենից այս տարի օձաքարից զարդեր, ուլունքներ, մալախիտի եւ ազուրիտի կտորներ են պեղվել, որոնք, ըստ երևույթին, բնակչությունն օգտագործում էր որպես հումք` ներկ պատրաստելու համար:

ՀՀ Արմավիրի մարզի Ակնաշենի նեոլիթ-էնեոլիթյան բնակատեղիում աշխատանքները սկսվել են 2004 թ.-ից: Այն Կովկասի ամենալայն ուսումնասիրված հուշարձանն է, գտնվում է Քասախ գետի ստորին հատվածում` Վերին Խաթունարխ վայրում: Պեղումներն իրականացվում են հայ-ֆրանսիական համագործակցության սահմաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am