Հասարակական

Տնտեսագիտական համալսարանն ընտրել է լավագույն ուսանողին

2 րոպեի ընթերցում

Տնտեսագիտական համալսարանն ընտրել է լավագույն ուսանողին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացել է ՀՊՏՀ «Լավագույն ուսանող-2017» մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էր ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գիտական գործունեություն ծավալող լավագույն ուսանողի անունը հայտարարել է բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը: Առաջադրված երեք թեկնածուներից հաղթող է ճանաչվել Մարի Եղիազարյանը:

ՀՊՏՀ ուսանողներից և պրոֆեսորադասախոսական կազմից բացի միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, սպորտի վաստակավոր վարպետ, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին և Կարեն Ավագյանին՝ մեր համալսարանի այս տարվա լավագույն ուսանողին ընտրելու այս պատասխանատու օրը մեր կողքին լինելու համար:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին էր տրված 2017թ. «ՀՊՏՀ լավագույն ուսանող» անվանակարգի հաղթողի անունը հայտնելու առիթը: Մինչ դա Երևանի քաղաքապետը նշել է, որ իր ուսանողական տարիներին, երբ մեր պետության անկախությունը 6 տարեկան էր, իրենք փորձում էին և՛ կրթություն ստանալ, և՛ համալսարանը շենացնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում