Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին հանձնեց Միխայիլ Վռուբելի հայտնի կտավը

Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին հանձնեց Միխայիլ Վռուբելի հայտնի կտավը

ՄՈՍԿՎԱ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցադրության ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» վերականգնված կտավը հանձնեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին Մոսկվայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը: ՀՀ Նախագահը շնորհակալություն հայտնեց ռուսաստանցի գործընկերոջը՝ նկարը Հայաստանին վերադարձնելու համար: 

«Ուրախ եմ այս նկարը Հայաստանին փոխանցելու համար: Այն տարիներ առաջ գողացվել էր, սակայն նախորդ տարի գտնվեց: Ուրախ եմ ասել, որ Հայաստանում այսուհետ կրկին հնարավորություն կունենան տեսնել այս նկարը»,- իր հերթին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: 

Նկարի վերականգնող մասնագետ Իննա Սոլովովան լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերականգնման աշխատանքները տևել են կես տարի: «Կտավն անմխիթար վիճակում է եղել, այն մասնատված էր չորս խոշոր և յոթից ավելի փոքր մասերի: Կտավը նաև կորցրել էր գույնը: Անհրաժեշտ էր ոչ միայն կտավի կտորները հավաքել, այլև վերականգնել դրա ամբողջականությունը: Իսկապես բավական պատասխանատու աշխատանք էր»,-ասաց Իննա Սոլովովան: 

Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը 1995 թ-ին գողացվել է Ռուսական արվեստի թանգարանից (Երևան): Այն Միխայիլ Լերմոնտովի «Դևը» պոեմի նկարազարդումներից է։ Մինչև 2017 թվականը կտավի գտնվելու մասին տեղեկություններ չկային։ 2017 թվականի մարտի 15-ին Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի ժամանակ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ կտավը ՌԴ համապատասխան մարմինների աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել է և վերադարձվելու է Հայաստան։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am