Պետրոսյանը և Մարտիրոսյանը կրկին հաղթանակ են տոնել շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում
10:40, 15 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Տարվիզիոն քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի Մ 20 տարեկանների առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը հաղթանակներ տոնեցին, Տիգրան Հարությունյանը կիսեց միավորը:
Կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց:
Այս տուրից հետո Պետրոսյանը և Մարտիրոսյանը 2-ական միավորով առաջատարների թվում են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում