Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 15.11.2017

Սպասվող լրահոս. 15.11.2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` նոյեմբերի 15-ին, կշարունակվի ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստը: Քվեարկության կդրվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորների օրակարգում նաև «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն է:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի թեման կշարունակեն «Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը և իրավապաշտպան Նարե Արամյանը: Նրանք կխոսեն տարեկետման իրավունքի սահմանափակման մասին:

Հայաստանյան փորձագիտական դաշտը քննարկում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը կանդրադառնա հանդիպմանը: Հիշեցնենք, որ աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 14-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։

«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն»-ում կանցկացվի Հայաստանում հրատարակված քիմիայի ոլորտին վերաբերող նոր գրքերի հեղինակների հետ հանդիպում-քննարկում: Միջոցառմանը հրավիրված են պետական մարմինների, կրթության ոլորտի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցները կծանոթանան նաև գրադարանում առկա քիմիայի ոլորտին վերաբերող գիտատեխնիկական գրականության ցուցահանդեսին, ինչպես նաև տրամադրվող ժամանակակից տեղեկատվական և գրադարանային ծառայություններին:

Կգնահատվեն Տավուշի մարզի Բաղանիս և Սարիգյուղ համայնքներում «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Ներկա կլինեն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։ Միջոցառմանը կմասնակցեն նաև Հայաստանում ՌԴ դեսպանության նախարար-խորհրդական Անդրեյ Իվանովը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և այլք: Բաղանիսում կհիմնվի նոր պտղատու այգի՝ ջուր խնայող ոռոգման համակարգով, իսկ Սարիգյուղում շահագործման կհանձնվի գյուղմեխանիզացիայի հավաքակայանը:

Մամուլի ասուլիսով հանդես կգա «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Միշան: Ներկա կլինեն «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, Միշայի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը: «Մանկական Եվրատեսիլ-2017»-ը նոյեմբերի 26-ին կանցկացվի 15-րդ անգամ՝ «ShineBright» («Շողա պայծառ») նշանաբանի ներքո, Թբիլիսիում:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Կին» միջազգային կինոփառատոնի շրջանակում «Սինե-Պրոմո» դիստրիբյուտորական կազմակերպության տնօրեն Ելենա Կորժաևան կվարի վարպետության դաս:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am