Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Թուրքիան ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում անելիք չունի. Շարմազանով


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական օրակարգի ամենաառանցքային հարցերի մեկը: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Չնայած Թուրքիայի ձգտումներին՝ ստանձնել որևէ դերակատարում կարգավորման գործընթացում՝ Թուրքիան այդտեղ անելիք չունի: Թուրքիան իրականացնում է Ադրբեջանին սատարելու հանցագործ քաղաքականություն և փակ է պահում Հայաստանի հետ սահմանը: Սա անթույլատրելի և դատապարտելի քաղաքականություն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա շեշտեց, որ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափը միակ ընդունելի ձևաչափն է ոչ միայն հայկական կողմերի, այլ նաև միջազգային հանրության համար: «Բանակցություններում առաջընթացը ապահովելու համար անհրաժեշտ է անհապաղ իրականացնել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները: Առանց դրանց իրականացման անհնար է պատկերացնել որևէ առարկայական առաջընթաց կարգավորման բանակցություններում»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նրա խոսքով՝ բոլոր փորձերը սահմանափակել Արցախի ժողովրդի ազատ և անկախ կամարտահայտության իրավունքը, խստորեն դատապարտելի են: Արցախը իր անկախությունը հռչակել է միջազգային նորմերին և ԽՍՀՄ օրենսդրության համապատասխան: Շարմազանովը շեշտեց, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ