Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

184 երկրների գիտնականներ են ստորագրել մարդկությանն ուղղված երկրորդ նախազգուշացումը

184 երկրների գիտնականներ են ստորագրել մարդկությանն ուղղված երկրորդ նախազգուշացումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր երկրների ավելի քան 15 հազար գիտնականներ իրենց ստորագրությունն են դրել մարդկությանն ուղղված երկրորդ նախազգուշացման տակ՝ փորձելով ուշադրությունը հրավիրել Էկոլոգիական կործանարար փոփոխությունների վրա. մանիֆեստի տեքստը հրապարակել Է BioScience հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջին ուղերձը հայտնվել Էր 1992 թվականի վերջին. դրա տակ ստորագրել Էին 1,7 հազարից ավելի գիտնականներ, այդ թվում՝ նոբելյան դափնեկիրներ: «Նախազգուշացում մարդկությանը աշխարհի գիտնականներից» մանիֆեստում նրանք պատմել Էին, որ մոլորակի բնակչությունը բնության հետ առճակատման ուղեգիծ Է բռնել: Հետազոտողներն անհանգստացել են այն վնասի չափից, որն արդեն Երկրին հասցնում կամ կարող են հասցնել այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են՝ օզոնի շերտի նոսրացումը, օվկիանոսների ֆլորայի եւ ֆաունայի ոչնչացումը, անտառների անհետացումը, կլիմայի փոփոխությունը, նշվում Է հանդեսի հրապարակած փաստաթղթում:

Այս մանիֆեստի հրատարակման 25-րդ տարելիցի առթիվ որոշվել Է թողարկել երկրորդ նախազգուշացումը: Այս անգամ դրա տակ ստորագրել են աշխարհի 184 երկրների ավելի քան 15,3 հազար գիտնականներ: Տրամադրելով համապատասխան վիճակագրությունը՝ հետազոտողները հայտարարում են, որ քառորդ դարի ընթացքում մարդկությանը չի հաջողվել լուծել բնապահպանական խնդիրները, դեռ ավելին, դրանցից շատերն ավելի են լրջանում, նշվում Է մանիֆեստում:

Միեւնույն ժամանակ գիտնականները փաստաթղթում նշել են առանձին հաջողություններ, մասնավորապես, ամբողջ աշխարհում օզոնաքայքայիչ նյութերի քանակի նվազումը: Դա, նրանց կարծիքով, վկայում Է այն մասին, որ մարդկությունը կարող Է բարեփոխել աշխարհը, եթե գործի վճռականորեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am