Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Այս նախաձեռնությունը միտված է ավելի կանոնակարգված բանակ ունենալուն. պատգամավորը՝ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի մասին

Այս նախաձեռնությունը միտված է ավելի կանոնակարգված բանակ ունենալուն. 
պատգամավորը՝ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը «Ազգ-բանակ» գաղափարախոսության, «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի տրամաբանական շարունակությունն է: Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Այս օրենսդրական նախաձեռնությունը միտված է ավելի ամուր և կանոնակարգված բանակ ունենալուն, և ես համոզված եմ, որ մենք դրա արդյունքները տեսնելու ենք շատ կարճ ժամանակահատվածում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Բաղդասարյանը:

Պատգամավորը շեշտեց, որ կարևոր է առաջին հերթին հասկանալ, թե ում համար ձեռնտու չէ, որպեսզի ՀՀ-ն ունենա ավելի կազմակերպված և ամուր բանակ: «Բնականաբար, ում ձեռք չի տալիս, նրանք կարող են լինել հրահրողներ: Չեմ ցանկանում ավելի շատ տողերը բացել»,- ասաց Բաղդասարյանը:

Անդրադառնալով տարկետման հետ կապված խնդիրներին՝ Բաղդասարյանն ընդգծեց, որ անցած տարիներին եղել է տարբեր գիտական խորհուրդների անդամ և շատ լավ տեղյակ է իրավիճակին: «Ես խնդրում եմ նայեք վերջին 10-15 տարվա վիճակագրությունը: Ատենախոսություն պաշտպանողների 90-95 տոկոսը տղաներ էին: Խնդրում եմ նայեք վիճակագրությունը՝ նրանցից քանիսն են դարձել գիտնականներ, ինչով են օգուտ տվել գիտությանը: Իրականում դա դարձել էր մի հարթակ, որտեղ հնարավորություն ունեցողները իրենց երեխաներին խցկում էին այդտեղ, որպեսզի նրանց ազատեն զինվորական ծառայությունից»,- ընդգծեց պատգամավորը:

Նա վստահություն հայտնեց, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը որևէ կերպ չի կարող խանգարել այն մարդկանց, ովքեր իսկապես գիտնական դառնալու ցանկություն ունեն: Պատգամավորի խոսքով՝ որևէ վնաս օրենսդրական նախաձեռնությունը կրթությանը և գիտությանը չի տալիս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am