Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի թիմը ընկերական խաղում հաղթեց Կիպրոսին

Հայաստանի ֆուտբոլի թիմը ընկերական խաղում հաղթեց Կիպրոսին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Կիպրոսին (3։2)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային թիմը հաշվի մեջ առաջ անցավ խաղի 17-րդ րոպեին։ Տուգանային հարվածից հետո տուգանային հրապարակում առաջինը կողմնորոշվեց և գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Հայկ Իշխանյանը, ով իր անդրանիկ գնդակը խփեց ազգային ընտրանու կազմում։

Մեր ընտրանին շարունակեց զարգացնել հաջողությունը. 38-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը գլխի շեշտակի հարվածով կրկնապատկեց հաշվի տարբերությունը՝ 2։0։ Երկրորդ կեսի մեկնարկում Կիպրոսին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. 51-րդ րոպեին աչքի ընկավ Կոնստանտիկոս Լաիֆիսը՝ 2։1։ Հանդիպման 62-րդ րոպեին Կիպրոսի հավաքականի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոները սեփական տուգանային հրապարակում Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Խաղակեսի վերջնամասում Կիպրոսը խփեց 2-րդ գոլը։ Գոլը հեղինակեց Կիրոսը՝ 3։2։

Ինչպես Բելառուսի դեմ ընկերական խաղում, այնպես էլ այս անգամ մարզադաշտը դատարկ էր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am