Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Կոմիտասի անվան ազգային լարային քառյակն Ավստրիայում մասնակցել է հայկական երաժշտության օրերին

Կոմիտասի անվան ազգային լարային քառյակն Ավստրիայում մասնակցել է հայկական 
երաժշտության օրերին
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում նոյեմբերի 8-12-ը տեղի ունեցան հայ երաժշտության օրեր: Նոյեմբերի 8-10-ը Ավստրիայում Հայաստանի և Ռուսաստանի դեսպանությունների համատեղ ջանքերով արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ Classical Young Stars համերգաշարը` հայ, ռուս և ավստրիացի պատանի երաժիշտների մասնակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Համերգաշարը բացվեց նոյեմբերի 8-ին Վիեննայում Ռուսաստանի մշակույթի և գիտության կենտրոնում, ապա նոյեմբերի 9-ին, Ավստրիայում ՌԴ դեսպանության հանդիսությունների սրահում` ավստրիացի քաղաքական գործիչների, դիվանագիտական առաքելությունների ղեկավարների ներկայությամբ: Համերգին ողջույնի խոսքով հանդես եկած Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հաջողություն մաղթեց հայ, ռուս և ավստրիացի տաղանդաշատ պատանիներին և իր երախտագիտությունը հայտնեց ռուսական կողմին՝ ի դեմս Ավստրիայում ՌԴ դեսպան Դմիտրի Լյուբինսկիի՝ տվյալ նախագիծն իրականացնելու հարցում ցուցաբերած համագործակցության և այս երաժշտական երեկոն հյուրընկալելու համար: Առանձին գնահատանքի խոսք հնչեց նախագծի գեղարվեստական ղեկավար՝ ՄՈՒՍԵ միավորման հիմնադիր Կարինե Հարությունյանի հասցեին՝ համերգաշարը լավագույնս կազմակերպելու և Վիեննայի լավագույն բեմեր երիտասարդների մուտքը դյուրացնելու համար:

Նոյեմբերի 10-ին տաղանդաշատ երեխաների գալա-համերգը տեղի ունեցավ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի Հաբսբուրգների թագավորական պալատի Հոֆբուրգի մատուռում (Hofburgkapelle), որին մասնակցեցին մեծ թվով քաղաքական և հասարակական գործիչներ, դիվանագետներ, հայ և ռուս համայնքների ներկայացուցիչներ:

Համերգների ընթացքում տաղանդաշատ երեխաները կատարեցին հայ, ռուս և եվրոպացի կոպմոզիտորների, հայկական և ռուսական ժողովրդական ու հոգևոր երաժշտություն: 

Հայկական երաժշտության օրերի շրջանակում երկրորդ կարևոր միջոցառումը՝ Հայաստանի Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի համերգը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին Վիեննայի Musikverein հանրահռչակ դահլիճում: Ավստրիայում հայ առաքելական եկեղեցական համայնքի և Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպած երաժշտական այս միջոցառումը մասնակցեցին Ավստրիայի քաղաքական ու հասարակական լայն շրջանակի ներկայացուցիչներ, Վիեննայի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ, հայ համայնքի անդամներ:

Կոմիտաս քառյակի կատարմամբ հնչեցին Կոմիտասի և Էդվարդ Միրզոյանի գործերը, իսկ ավստրիահայ ալտահար Գայանէ Միրզոյանի Գլիեր քառյակը կատարեց Բորոդինի և Մենդելսոն-Բարթոլդիի գլուխգործոցները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am