Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի դեսպանը հանդիպել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ

Հայաստանի դեսպանը հանդիպել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների 
նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին նոյեմբերի 13-ին հանդիպում են ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Դեսպան Թումանյանը նախ իր ցավակցությունը հայտնեց նախորդ օրն Իրանի արևմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկեցին հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայ-իրանական համագործակցության խնդիրները:

Հաշվի առնելով համատեղ իրականացվող ծրագրերը՝ կողմերը նշեցին, որ երկու երկրներն էլ ունեն մեծ ներուժ և համագործակցության լայն հնարավորություններ:

ՀՀ դեսպանն առաջարկեց քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայկական և իրանական ընկերությունների մասնակցությամբ 2018թ. Թեհրանում գործարար համաժողով անցկացնելու հարցը:

Նախարար Ջահրոմիի կողմից վերը նշված առաջարկությունը հավանության արժանացավ և վերջինս պատրաստակամություն հայտնեց աջակցել դրա կազմակերպմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am