ԿԳ նախարար Մկրտչյանն ուսանողների հետ կխոսի տարկետման խնդրի մասին
13:24, 8 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ուսանողների հետ կքննարկի զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման խնդիրները: Նախարարի և ուսանողների հանդիպումը կմեկնարկի րոպեներ անց:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կրթության և գիտության նախարարության դիմաց ակցիա անցկացնող ուսանողներին առաջարկվեց 10 հոգանոց խումբ կազմել և բարձրանալ նախարարի հետ հանդիպման:
Ուսանողները քննարկեցին առաջարկը և ընդունեցին այն: Այս պահին ուսանողները նախարարության նիստերի դահլիճում են, նրանք սպասում են նախարարի հետ հանդիպմանը: Հանդիպմանը կմասնակցեն 10 ուսանող և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում