Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Samsung-ը ծաղրել Է iPhone X-ը

Samsung-ը ծաղրել Է iPhone X-ը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung ընկերությունը թողարկել Է Galaxy սմարթֆոնների շարքի գովազդային տեսահոլովակ, որտեղ ուշադրությունը բեւեռվում Է iPhone-ի թերությունների վրա: Տեսանյութն ստեղծողներն առաջարկում են «հասունանալ» եւ Samsung-ի գաջեթ գնել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ տեսահոլովակի սյուժեի՝ երիտասարդը 2007 թվականին գնում Է առաջին iPhone-ը եւ լուսանկար անելիս դեմ առնում հիշողության պակասին: 2013-ին նա ձեռք Է բերում iPhone 5s՝ առանց ստիլուսի օժանդակման, իսկ 2016-ին արդեն օգտվում Է iPhone 6s-ից՝ առանց խոնավապաշտպանության: Այնուհետեւ նա գնում Է iPhone 7, որի հետ նա ստիպված Է օգտվել ֆիլմի միաժամանակյա դիտման եւ լիցքավորման հարմարակցիչից՝ ականջակալներով: Վերջիվերջո պատանին այնուամենայնիվ անցնում Է Samsung Galaxy Note8-ին: Տեսահոլովակի վերջում նա անցնում Է iPhone X-ի համար հերթի մոտով, որտեղ կանգնած Է տղամարդ՝ սմարթֆոնի Էկրանին կցաշուրթի տեսքով սանրվածքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am