Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիկ Հոլքոմբը հատուկ հայտարարություն է ընդունել, որով հիշատակում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հույների, ասորիների և սիրիացիների համակարգված ոչնչացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նահանգապետ Հոլքոմբը կոչ է արել Ինդիանայի քաղաքացիներին հիշատակել այդ իրադարձությունը, իսկ նոյեմբերի 6-12-ը հայտարարել է հայկական հարցերի շուրջ տեղեկացվածության շաբաթ:

Նահանգապետի հայտարարությունը ողջունել են ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Իրաքի քրիստոնյաների խորհուրդը և այլ հասարակական կազմակերպություններ:

Այսպիսով, Ինդիանան դարձավ ԱՄՆ 48-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ նահանգներից միայն Ալաբաման և Միսիսիպին են, որ դեռևս պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am