Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սոցիալական փաթեթով մատուցվող բոլոր ծառայությունները կգործեն նաև գալիք տարում. բյուջեի քննարկում. ՈՒՂԻՂ

Սոցիալական փաթեթով մատուցվող բոլոր ծառայությունները կգործեն նաև գալիք 
տարում. բյուջեի քննարկում. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական փաթեթի շահառուներին մատուցվող ծառայություններից 2018թ. պետական բյուջեով որևէ բան չի նվազել: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցին, թե ինչո՞ւ են 2018թ. պետական բյուջեի նախագծով սոցիալական փաթեթի համար նախատեսված հատկացումները նվազել:

«Կարող եմ վստահեցնել, որ մատուցվող ծառայություններից որևէ բան չի նվազել: Ֆինանսական միջոցների նվազումը պայմանավորված է սոցիալական փաթեթի շահառուների թվաքանակի հետ կապված միջոցների ճշգրտմամբ: Այսինքն, նվազել է շահառուների թիվը, հետևաբար վերանայվել են հատկացվող միջոցները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ասատրյանը:

Նախարարը նաև հայտնեց, որ այս պահի դրությամբ սոցիալական փաթեթի ծրագրում նոր կատեգորիայի անձանց ներգրավելու հարց կառավարությունը չի քննարկել:

 Ուղիղ հեռարձակումն ըստ News.am-ի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am