Հասարակական

Արցախում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

1 րոպեի ընթերցում

Արցախում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում նոյեմբերի4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Սևադայի Ալումյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: «Վիրավոր զինծառայողը տեղափոխվել է Երեւան: Նա Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Արցախում նոյեմբերի4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորում ստացած երկրորդ զինծառայող Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցի առողջական վիճակի մասին տեղեկատվություն ճշտել չհաջողվեց: Նա Արցախի զինվորական հոսպիտալում է:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն` Արցախում նոյեմբերի4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997թ.ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը: Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը եւ Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել էին տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում