Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լի Կեցյանը և Բիլ Գեյթսը նախատեսել են ընդլայնել համագործակցությունը ատոմային էներգիայի շուրջ

Լի Կեցյանը և Բիլ Գեյթսը նախատեսել են ընդլայնել համագործակցությունը ատոմային 
էներգիայի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կառավարության ղեկավար Լի Կեցյանը և ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը քննարկել են նոր տեսակի ատոմային էներգիայի զարգացման խոստումնալից ուղղությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Չինաստանը և Միացյալ Նահանգները հաջող համագործակցություն են իրականացրել նոր սերնդի ատոմային տեխնոլոգիաների ոլորտում: Երկու երկրների ընկերությունները ստեղծել են համատեղ ձեռնարկություններ, հավասար բաժանել են ակցիաների փաթեթեները: Մենք պայմանավորվել ենք նաև մտավոր սեփականության փոխանակման շուրջ: Սրանք առաջին քայլերն են առաջադեմ տեխնոլոգիաների համագործակցության ուղղությամբ», - ասել է Լի Կեցյանը:

Բիլ Գեյթսն իր հերթին ասել է, որ  ատոմային էներգիայի նոր ուղղությունները և համապատասխան տեխնոլոգիաների զարգացումը վճռորոշ դեր է խաղալու ապագա սերունդների համար:

Միևնույն ժամանակ, միլիարդատերը հիշեցրել է բնության պահպանության և ԱԷԿ-ի անվտանգ շահագործման  անհրաժեշտությունը:

Գեյթսն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մեծապես կարևորում են չինական ընկերությունների հետ համագործակցությունը այս ոլորտում և հուսով են, որ նման համագործակցությունը գործնականում կբերի գերազանց արդյունքների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am