Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լիբանանի «Հոմենթմեն» բասկետբոլի տղաների թիմը հաղթել է արաբական լիգայում 

Լիբանանի «Հոմենթմեն» բասկետբոլի տղաների թիմը հաղթել է արաբական լիգայում 

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի հայկական «Հոմենթմեն» բասկետբոլի թիմը դարձել է արաբական լիգայի հաղթող: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բասկետբոլի տղամարդկանց արաբական լիգայի 30-րդ առաջնության եզրափակչում հայկական թիմը մրցում էր Մարոկկոն ներկայացնող «Սալա»-ի հետ: Մարոկկոն ներկայացնող ակումբի կազմում հանդես էին գալիս ազգային թիմի մի շարք բասկետբոլիստներ: Հայկական ակումբն առաջին քառորդն ավարտել է իր օգտին` 26:15 հաշվով: Լարված երկրորդ և երրորդ քառորդներից հետո «Հոմենթմեն»-ի տղամարդկանց թիմին հաջողվեց գերազանցել մրցակցին 99:98 հաշվով: Հանդիպման լավագույն բասկետբոլիստ ճանաչվեց Հայկ Գյոկչյանը:

Լիբանանի հայկական «Հոմենթմեն» ակումբը հիմնադրվել է 1924 թվականին և Լիբանանում համարվում է հնագույն ակումբներից մեկը:               


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am