Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քսենյա Սոբչակը «Պյատնիցա» հեռուստաալիքում կվարի «Կարող ենք կրկնել» ժամանցային շոուն

Քսենյա Սոբչակը «Պյատնիցա» հեռուստաալիքում կվարի «Կարող ենք կրկնել» ժամանցային շոուն
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողուհի Քսենյա Սոբչակը «Պյատնիցա» հեռուստաալիքում կվարի «Կարող ենք կրկնել» շոոուն: Նոյեմբերի 2-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հեռուստաալիքի մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարող ենք կրկնել» նոր շոուն Քսենյա Սոբչակի եւ լրագրող Անտոն Կրասովսկիի հետ եթեր դուրս կգա երկուշաբթի օրերին ժամը 22:00-ին՝ սկսած նոյեմբերի 6-ից»,- նշել Է գործակալության զրուցակիցը:

«Սոբչակը կջանա վերապրել հեղափոխությունը, չկորցնել գլուխը սրընթաց իննսունականների հորձանուտում եւ կիմանա, թե ինչու Էին իր նմաններին թրակոտոր անում Իվան Ահեղի ժամանակներում: Մի խոսքով՝ վարողները գրավիչ ճանապարհորդություն կկատարեն ժամանակի մեջ եւ կուղեւորվեն Ռուսաստանի պատմության ամենավառ պահեր»,- շոուի գաղափարի մասին պատմել են «Պյատնիցա»-ի մամուլի ծառայությունում:

Հոկտեմբերի 18-ին հեռուստահաղորդավարուհին հայտարարել Է իր թեկնածությունը Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում առաջադրելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am