Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ 
հակասությունների առկայությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական BFM-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Առաջին հերթին խոսքը մեր հասարակության արդիականացման մասին է՝ արդյունավետ կառավարում, մարդու իրավունքներ: Տնտեսությանը դա գրեթե չի առնչվում: Ասում եմ գրեթե, քանի որ համաձայնագրում իսկապես կա մի դրույթ, համաձայն որի՝ այդ համաձայնագրով նախատեսվող պարտավորությունները ոչ մի կերպ չեն կարող հակադրվել այն պարտավորություններին, որն ավելի վաղ ստանձնել է Հայաստանը»,- ասել է ՀՀ Նախագահը:

Նա մանրամասնել է, որ համաձայնագրով նախատեսվող դրույթները չեն կարող հակասել այն պարտավորություններին, որոնք Հայաստանն ունի այլ ինտեգրացիոն միությունների առջև: «Այստեղ հակասություններ չեն կարող լինել: Մեր երկրում կգործեն այն օրենքները, համաձայնագրերը, պայմանագրերը, որոնք մենք ստորագրում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նախագահն ընդգծել է, որ այստեղ առարկայական տարբերություններ չկան՝ թե Հայաստանը, թե Ռուսաստանը, Ղազախստանը կամ Ղրղզստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ են:

«Կարծում եմ, որ ի վերջո ԵԱՏՄ-ն կհասնի նրան, որ կգործի ԱՀԿ օրենքներով, այն օրենքներով, որով ներկայում աշխատում են եվրոպացիները»,- նշել է Սարգսյանը՝ ևս մեկ անգամ հավաստիացնելով, որ ԵՄ հետ ստորագրվելիք համաձայնագրում չկան ԵԱՏՄ հետ հակասություններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am