Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կիեւում երկարացրել են Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի աշխատանքը

Կիեւում երկարացրել են Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կիեւյան պատկերասրահ» ազգային թանգարանը երկարացրել Է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հանճարը եւ ծովը: Ավանդույթներ, որոնումներ, հայտնագործություններ» ցուցահանդեսի աշխատանքը: Մեծ հետաքրքրություն առաջացրած ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 19-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես AnalitikaUA.net-ին տված մեկնաբանության մեջ նշել Է թանգարանի տնօրեն Յուրի Վակուլենկոն, այդ որոշումն ընդունվել Է այն բանի կապակցությամբ, որ ցուցահանդեսը մեծ պահանջարկ Է վայելում: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ սեպտեմբերին մեկնարկած ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 31-ը, սակայն ավելի ուշ թանգարանի ղեկավարությունը որոշեց ցուցադրությունը երկարացնել մինչեւ նոյեմբերի 19-ը:

Ցուցադրանքում ներկայացված են 18-20-րդ դարերի գեղանկարչության եւ գրաֆիկայի 60-ից ավելի ստեղծագործություններ թանգարանի հավաքածուից, որոնք միավորված են ծովի թեմատիկայով: Նաեւ նախատեսված Է Այվազովսկու այն կտավների լուսանկարների ցուցադրությունը, որոնք թանգարանը կորցրել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, կան նաեւ Շերեմետեւների թանգարանի ցուցանմուշներ՝ արխիվային նյութեր, լուսանկարներ, 19-րդ դարի ռազմանավերում եղած տարբեր առարկաներ եւ Այվազովսկու ժամանակակից ծովային սպաների իրեր: Ցուցադրանքը նաեւ ներառում Է մեկ տասնյակից ավելի գեղանկարչական ու գրաֆիկական գործեր, որոնք ներկայացնում են նկարչի ստեղծագործության տարբեր շրջանները:

Ցուցահանդեսի կազմակերպումը ողջունել Է Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը: «Պրոֆեսիոնալների նախաձեռնությունների շնորհիվ նշանավոր հայրենակիցների ստեղծագործությունը շարունակում Է ուրախացնել արվեստասերներին»,- նշել Է Շատվորյանը AnalitikaUA.net-ին տված մեկնաբանության մեջ: Ինչպես հրատարակությանը պատմել Է ցուցահանդեսի բացմանը մասնակցած հայտնի դաշնակահարուհի, «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական հարթակի մասնակից Օլգա Վարդանյանը, սրահները լեփ-լեցուն Էին: «Ցուցահանդեսը խորապես հետաքրքրել Է այցելուներին:

Հովհաննես Այվազովսկու անրկնելի ոճն ու վարպետությունը անջնջելի տպավորություն են թողնում եւ վերադառնալու ցանկություն առաջացնում՝ վերստին խորասուզվելու հանճարի ստեղծած աշխարհում»: Ավելի վաղ Ուկրփոստը նամականիշ Է թողարկել Հովհաննես Այվազովսկու հոբելյանի առթիվ: Հուլիսին Ուկրաինայի ազգային բանկը շրջանառության մեջ Է դրել «Իվան Այվազովսկի» հուշադրամը: Մետաղադրամը թողարկվել Է «Ուկրաինայի նշանավոր անհատները» շարքում եւ շրջանառության մեջ Է դրվել 35 հազար օրինակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am