Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կատալոնիայի խորհրդարանն ընդունեց իր արձակման մասին Իսպանիայի իշխանությունների որոշումը

Կատալոնիայի խորհրդարանն ընդունեց իր արձակման մասին Իսպանիայի իշխանությունների որոշումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի խորհրդարանը, որն արձակվել Է Իսպանիայի կառավարության կողմից, ընդունել Է այդ որոշումը եւ դադարեցրել աշխատանքը մինչեւ վաղաժամկետ ընտրությունների անցկացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունում:

Խորհրդարանի նախագահության՝ հոկտեմբերի 31-ին նշանակված նիստը չեղարկվել Է: Մադրիդում հույս են հայտնել, որ վաղաժամկետ ընտրությունները թույլ կտան «վերականգնել իրավական պետությունը»:

«Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունը, որը քվեարկել Էր տարածաշրջանի անկախության բանաձեւի օգտին, հայտարարել Է, որ վարչապետ Մարիանո Ռախոյը վաղաժամկետ ընտրություններ հայտարարելու «լիազորություններ» չուներ: Միեւնույն ժամանակ կուսակցությունը մտադիր Է մասնակցել ընտրություններին, որպեսզի «դրանք վերածի հնարավորության»:

Այսօր առավոտյան խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելը՝ անկախության հռչակման ամենաթունդ կողմնակիցներից մեկը, հայտնվել Է շենքում: Նա պահպանում Է իր պաշտոնը մինչեւ դեկտեմբերին 21-ին նշանակված վաղաժամկետ ընտրությունների անցկացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am