Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Կատալոնիայի ղեկավարի գործառույթները կիրականացնի Իսպանիայի փոխվարչապետը

Կատալոնիայի ղեկավարի գործառույթները կիրականացնի Իսպանիայի 
փոխվարչապետը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը իր վրա է վերցրել Կատալոնիայի կառավարության ղեկավարի գործառույթները ներկայիս ղեկավար Կարլոս Պուդչեմոնի փոխարեն եւ  դրանց պատասխանատու է նշանակել իր առաջին տեղակալ Սորայե Սաենս դե Սանտամարիային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով տեղի պետական թերթին:

Իսպանիայի նախարարների խորհուրդը եւս ստանձնել է Կատալոնիայի կառավարական խորհրդի պարտավորությունները:

Ավելի վաղ, Կատալոնիայի խորհրդարանն Իսպանիայից անկախանալու վերաբերյալ բանաձեւ էր ընդունել, ինչից հետո Իսպանիայի իշխանությունները կիրառել են Սահմանադրության 155-րդ հոդվածն ու սահմանափակել Կատալոնիայի ինքնավարությունը: Կենտրոնական իշխանությունները նաեւ հայտարարել են Սահմանադրական դատարան դիմելու մասին, որպեսզի չեղարկեն Կատալոնիայի խորհրդարանի ընդունած բանաձեւը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am