Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԱՄՆ-ն կշարունակի դիվանագիտական և տնտեսական ճնշումը Հյուսիսային Կորեայի նկատմամբ. Փենս

ԱՄՆ-ն կշարունակի դիվանագիտական և տնտեսական ճնշումը Հյուսիսային Կորեայի 
նկատմամբ. Փենս

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն կշարունակի դիվանագիտական և տնտեսական ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ, սակայն Վաշինգտոնին հասանելի են գործողությունների այլ տարբերակներ ևս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը:

«Հյուսիսային Կորեայի կողմից շարունակվող սպառնալիքի և սադրանքների ֆոնին  կարող եմ ձեզ հավաստիացնել, որ Միացյալ Նահանգներն առաջիկայում ևս կշարունակեն գործադրել տնտեսական ու դիվանագիտական ճնշում` նպատակ ունենալով Հյուսիսային Կորեային ստիպել հրաժարվել միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռների ծրագրից»,-ասել է Մայք Փենսը:

Հյուսիսային Կորեայում շուրջ իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ այդ երկիրն ակտիվացվեց իր միջուկային-հրթիռային ծրագիրը: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կտրուկ խստացրել է միջազգային սանկցիաների ռեժիմը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am