Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Թուրքիայի իշխանությունները հետաքրքրված են Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններով. Ստամբուլի նահանգապետ

 Թուրքիայի իշխանությունները հետաքրքրված են Պոլսո Հայոց պատրիարքի 
ընտրություններով. Ստամբուլի նահանգապետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, ինչպես նաև պատրիարքական ընտրության Նախաձեռնող խմբի ղեկավար Սարգիս Քյուլեգեչը հոկտեմբերի 24-ին պաշտոնապես այցելել են Ստամբուլի նահանգապետարան՝ հանդիպելով նահանգապետ Վասիփ Շահինի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Պոլսո Հայոց պատրիարքարանից:

Նահանգապետը ներկաների հետ մտքեր է փոխանակել պատրիարքական ընտրության կապակցությամբ վերջին զարգացումների շուրջ, լսել հայկական համայնքի ներկայացուցիչներին և փոխանցել պետության նկատառումները պատրիարքական ընտրությունների վերաբերյալ:

Վասիփ Շահինը հայտնել է, որ իրենք հետաքրքրված են պատրիարքական ընտրություններով՝ խնդրելով փոխանցել համայնքին, որ այդ ուղղությամբ մտահոգվելու կարիք չկա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am