ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Զամբիայի Նախագահ Էդգար Լունգուին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Զամբիայի Հանրապետության նախագահ Էդգար Լունգուին՝ երկրի Ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: