Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իսպանիայի կառավարությունն անհրաժեշտության դեպքում կարող Է ուժ կիրառել Կատալոնիայում

Իսպանիայի կառավարությունն անհրաժեշտության դեպքում կարող Է ուժ կիրառել Կատալոնիայում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի կառավարությունը կարող Է ուժ կիրառել Կատալոնիայում կարգի վերականգնման համար, եթե ինքնավարության անկախության կողմնակիցներն ընդդիմանան տարածաշրջանի իրադրության կարգավորմանն ուղղված միջոցառումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիտանական The Times թերթին հայտարարել Է Իսպանիայի կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար, երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ինյիգո Մենդես դե Վիգոն: Նրա հայտարարությունը հրատարակությունը մեջբերել Է հոկտեմբերի 24-ին:

«Ոչ մի կառավարություն բռնի գործողություններ չի ցանկանում, բայց նախարարների կաբինետը պետք Է ապահովի օրենքի կատարումը,-պարզաբանել Է նախարարը:-Եվ եթե մյուս կողմում կան մարդիկ, որոնք չեն ցանկանում ենթարկվել օրենքին, ապա Մոսսոս դ՛Էսկվադրայի (կատալոնյան ոստիկանություն) միջոցով մեզ հարկ կլինի վերականգնել օրենքը»:

«Կառավարությունը չի կասեցնում ինքնավարությունը»,-ասել Է դե Վիգոն: Նրա խոսքով՝ տեղի Է ունենում «ինքնավարության վերականգնում»: «Նրանք, ովքեր ղեկավարում են Մոսսոս դ՛Էսկվադրան, այժմ կփոխարինվեն ներքին գործերի նախարարությամբ»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am