Համաշխարհային ռեկորդ՝ հաշմանդամների սայլակներով
11:21, 24 Հոկտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շուրջ 650 մարդ հաշմանդամների սայլակներով փորձել են գերազանցել համաշխարհային ռեկորդը: Sputnik-ի տեսանյութում ցուցադրված Է, թե ինչպես Է անցել ակցիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ակցիայի մասնակիցները երկու ժամվա ընթացքում, հաշմանդամների սայլակներին նստած, անընդհատ զբաղվել են ֆիզիկական վարժություններով: Նախկին ռեկորդը սահմանվել Էր Ճապոնիայում, որտեղ համանման ակցիայի մասնակիցները վարժություններին Էին կատարել մեկուկես ժամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում