Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Սպասվող լրահոս. 24.10.2017

Սպասվող լրահոս. 24.10.2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հոկտեմբերի 24-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Այցի շրջանակում նախատեսվում է Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները և փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Նախատեսվում է նաև Մեդվեդևի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Այսօր մեկնարկում է ՀՀ ԱԺ հերթական քառօրյա նիստը: 

Կանցկացվի Երևան–Քիշնև տեսակամուրջ `«ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը» թեմայով: 2017 թ. նոյեմբերին Բրյուսելում տեղի կունենա «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, որտեղ նախատեսվում է Հայաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը: Տեսակապի մասնակիցները կանդրադառնան Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:

Հայ ժողովրդի մեծ բարեկամ Քահանա Կառլ-Հայնց Շայդեն, «Գթության խոհանոց» ծրագրի պատվո հովանավորներ՝ Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը կհայտարարեն «Գթության խոհա­նոց» ծրագրի 24-րդ շրջանի բացման մասին:

Լրագրողների հետ կհանդիպի «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը: Նա կխոսի արցախյան հիմնախնդրի մասին աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում: Լարիսա Ալավերդյանը կանդրադառնա Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմական համագործակցությանը:

«Բյուրոկրատ» գրախանութում տեղի կունենա ամերիկացի գրող, սցենարիստ և մուլտիպլիկատոր Շել Սիլվերսթինի «Անձնվեր ծառը» բեսթսելեր գրքի շնորհանդեսը: Գիրքն իսկական բարոյական ուղերձ է և ուղեցույց՝ նախադպրոցական ու կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կկայանա «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը։ Կներկայացվեն հայ և եվրոպացի կոմպոզիտորների երգչախմբային ստեղծագործությունները։ Դիրիժոր՝ Սոնա Հովհաննիսյան Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am