Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանի վարչապետը Բաքվում կմասնակցի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացմանը

Վրաստանի վարչապետը Բաքվում կմասնակցի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կայցելի Բաքու, որտեղ հոկտեմբերի 30-ին կմասնակցի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման պաշտոնական արարողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով հանրապետության կառավարության վարչակազմին:

Վրաստանի կառավարության ղեկավարը Բաքու կժամանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով: Երկաթուղու բացման արարողությանը, Ալիեւից ու Կվիրիկաշվիլիից բացի, կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Կառավարության վարչակազմում դեռեւս տեղեկատվություն չունեն Կվիրիակաշվիի այցի մանրամասների մասին: Նաեւ հայտնի չԷ՝ Վրաստանի վարչապետը երկկողմ բանակցություններ կանցկացնի արդյոք Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am