Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Չինաստանում վերջին տարիներին գործազրկության ցածր մակարդակ Է եղել

Չինաստանում վերջին տարիներին գործազրկության ցածր մակարդակ Է եղել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում վերջին հինգ տարում բնակչության զբաղվածության ոլորտի իրադրությունն ընդհանուր առմամբ կայուն Է եղել, գրանցված քաղաքային գործազրկությունը եւ հարցումների տվյալներով գործազրկությունը եղել են «համեմատաբար ցածր մակարդակի վրա»:

Այդ մասին, ինչպես հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, հոկտեմբերի 22-ին ասել Է բարձրաստիճան մի պաշտոնյա: «Այս արդյունքները հեշտությամբ չեն տրվել, եթե հաշվի առնվեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են տնտեսության աճի տեմպերի դանդաղումը, կառուցվածքային փոփոխությունների խորացումը եւ աշխատուժի հսկայական զանգվածի առկայությունը»,-ասել Է ՉԺՀ-ի աշխատանքային ռեսուրսների եւ սոցիալական ապահովության նախարար Ին Վեյմինը՝ ելույթ ունենալով Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում:

Այստեղ հայտնել են, որ այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ Չինաստանի քաղաքներում գրանցված գործազրկության մակարդակը կազմել Է 3,95 տոկոս, որը դարձել Է վերջին տարիների ամենացածր ցուցանիշը: ՉԺՀ-ի Պետական վիճակագրական վարչության կողմից հրապարակված տվյալների համաձայն, հարցման արդյունքներով, որն անցկացվել Է երկրի գլխավոր քաղաքում, գործազրկության մակարդակը կազմել Է 4,83 տոկոս, ինչը ամենացածր ցուցանիշն Է դարձել 2012 թվականից ի վեր:

Ին Վեյմինի խոսքով՝ զբաղվածության ոլորտում նպաստավոր իրադրությունը ձեռք Է բերվել այդ ոլորտի նկատմամբ ՉԿԿ-ի կողմից ցուցաբերվող մեծ ուշադրության, ազգային տնտեսության կայուն եւ առողջ զարգացման, բարեփոխումներից շահաբաժիններով բնակչության լայն ընդգրկման, ինչպես նաեւ աշխատանքի տեղավորման գրագետ քաղաքականության կենսագործման շնորհիվ:

Չնայած ձեռք բերված հաջողություններին, գործազրկության ճնշումը դեռեւս պահպանվում Է, քանի որ առաջիկա երեք տարվա ընթացքում քաղաքներում ամեն տարի հարկ կլինի ստեղծել ավելի քան 15 մլն նոր աշխատատեղ, ասել Է նախարարը, հավելելով, որ հաջորդ տարի բուհերը տալու են 8 միլիոնից ավելի շրջանավարտներ: Նա հայտարարել Է, որ նախարարությունը պատրաստ Է շարունակել ակտիվ աջակցությունը զբաղվածության ոլորտում, ակտիվացնել մասնագետների պատրաստումը, խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը եւ պաշտպանել աշխատավորների իրավունքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am