Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սամվել Գասպարյանը Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն է

Սամվել Գասպարյանը Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը (105 կգ) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 167 կգ և դարձավ փոքր բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրեց 207 կգ և փոքր ոսկե մեդալ նվաճեց: Երկամարտի 374 կգ արդյունքով Գասպարյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն դարձավ:

Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ վրացի Դատո Խեծուրիանին, ով երկամարտում գրանցեց 377 կգ արդյունք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am