Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՀ Նախագահը Վալոնիայի խորհրդարանում ներկա է գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը

ԱՀ Նախագահը Վալոնիայի խորհրդարանում ներկա է գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին Բրյուսել քաղաքում այցելել է Վալոնիայի խորհրդարան, որտեղ հանդիպել է պատգամավորների հետ եւ ներկա գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում քրտնաջան եւ նպատակասլաց աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ձեւավորել այս խումբը, ընդգծելով, որ այն հանդիսանում է Վալոնիայի ու Արցախի, մեր ժողովուրդների միջեւ բարեկամության, փոխադարձ հարգանքի ու վստահության խորհրդանիշ եւ կարեւոր դերակատարություն կունենա երկկողմ հարաբերությունների ու փոխգործակցության խորացման գործում:

Նախագահ Սահակյանը Վալոնիան բնութագրել է որպես Արցախի համար բարեկամ երկրամաս, Բելգիայի եւ Եվրոպայի կարեւոր միավորումներից մեկը, ֆրանկոֆոն հանրության հանգուցային օջախը, որի հետ ունենք բազմաթիվ ընդհանրություններ աշխարհընկալման, արժեհամակարգի, մշակույթի եւ նիստուկացի մեջ:

Միջոցառման ընթացքում Նախագահ Սահակյանն Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Լյովենի կաթոլիկ համալսարանի պատվավոր ռեկտոր Բեռնար Կուլիին եւ բելգիացի խորհրդարանական Անդրե դե Բյուսին: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am