Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Մադրիդը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը. Մարիանո Ռախոյ

Մադրիդը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը. Մարիանո Ռախոյ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի 21-ին կայանալիք նիստում մտադիր Է կիրառել երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը Կատալոնիայի ինքնավար կարգավիճակի կասեցման հնարավորություն Է նախատեսում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա մասնակցել Է Եվրամիության գագաթնաժողովին: Վարչապետը նշել Է, որ «Իսպանիայի Նախարարների խորհրդի կողմից 155-րդ հոդվածի կիրառման որոշումն ընդունվելու Է վաղը»: Նրա խոսքով՝ այդ հարցում առավելագույն որոշակիություն Է ձեռք բերված:

«Վաղը Նախարարների խորհուրդը կկատարի օրինական իրադրության վերականգնման իր պարտավորությունը»,-ասել Է Մարիանո Ռոխոյը: «Մենք պետք Է վերականգնենք օրինականությունը: Չպետք Է լինի տարածք, որտեղ կառավարությունը չի կատարում օրենքը»,-հավելել Է Իսպանիայի վարչապետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am