Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Կորեական ընկերությունը ցանկանում է Հայաստանում բիոտեխնոլոգիական դեղերի արտադրություն հիմնել

Կորեական ընկերությունը ցանկանում է Հայաստանում բիոտեխնոլոգիական դեղերի արտադրություն հիմնել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է բիոտեխնոլոգիական դեղերի արտադրության «GL RAPHA» կորեական ընկերության ղեկավար Ջա Գան Վհանգի ղեկավարած պատվիրակությանը` հայկական «Աստերիա» դեղագործական ընկերության տնօրեն Կորյուն Կարապետյանի ուղեկցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, կորեացի գործարարը նախարարին տեղեկացրել է, որ աշխարհի տարբեր երկրներում ներկայացված իրենց ընկերությունը ցանկություն ունի հայկական «Աստերիա» դեղագործական ընկերության հետ համատեղ բիոտեխնոլոգիական դեղերի և պատվաստանյութերի արտադրություն կազմակերպել Հայաստանում։ Նշվել է, որ անհրաժեշտ տեխնոլոգիաները կտրամադրի կորեական ընկերությունը։

Ողջունելով հյուրերին` Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ նախարարությունը հնարավոր ամեն ինչ կանի ծրագրի իրականացմանն աջակցելու համար։  Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ բիոտեխնոլոգիական դեղերը տարածաշրջանի այլ երկրներ արտահանելու համար։

Լևոն Ալթունյանն առաջարկել է ունենալ ճանապարհային քարտեզ, որպեսզի նախարարությունը ժամանակին կատարի իր քայլերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման տեխնիկական և կազմակերպական մի շարք հարցեր։

Բիոտեխնոլոգիական դեղերը քիմիական բաղադրություն չունեն։ Դրանք պատրաստվում են մարդու օրգանիզմի կենսանյութերով, կիրառվում են ուռուցքաբանական և մի շարք այլ հիվանդությունների, ինչպես նաև փոխպատվաստումների դեպքերում։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը և նախարարի խորհրդական Արա Պետրոսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am