Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

100 տարեկան հասակում վախճանվել Է ֆրանսիացի դերասանուհի եւ երգչուհի Դանիել Դարիյոն. AFP

100 տարեկան հասակում վախճանվել Է ֆրանսիացի դերասանուհի եւ երգչուհի Դանիել Դարիյոն. AFP

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 100 տարեկան հասակում մահացել Է ֆրանսիական կինոյի աստղ Դանիել Դարիյոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 19-ին հայտնել Է France Presse գործակալությունը: Դարիյոն ծնվել Է Բորդոյում:

Նրա ընտանիքում ամենագլխավորը եղել Է երաժշտությունը: Նա պատրաստվում Էր դառնալ երաժիշտ, բայց 14 տարեկանում պատահաբար հայտնվել Է կինոստուդիայում:

Նրա դեբյուտը կայացել Է 1931 թվականին ավստրիացի ռեժիսոր Վիլհելմ Տիլեի «Պարահանդես» ֆիլմում, որն այն ժամանակ աշխատում Էր ֆրանսիական կինոյում: Դարիյոյին համաշխարհային հռչակ բերեց 18 տարեկանում գլխավոր դերը «Մայեռլինգ» (1936 թ.) կինոնկարում, որը պատմում Է ավստրահունգարական գահի ժառանգորդ արքայազն Ռուդոլֆի եւ ավստրալացի դիվանագետի դստեր՝ Մարիա ֆոն Վեչերի դժբախտի սիրո մասին:

Իր կարիերայի ընթացքում նա նկարահանվել Է 100-ից ավելի կինոժապավեններում եւ գեղեցկության ու նրբաճաշակության խորհրդանիշ դարձել ամբողջ աշխարհում հանդիսականների մի քանի սերունդների համար: Նաեւ թողարկվել Է նրա կատարմամբ երգերի երկու ալբոմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am