Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Նախագահն ընդունել է Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներին

Նախագահն ընդունել է Ռուսաստանի և Բելառուսի քննչական 
կոմիտեների նախագահներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչին, ովքեր Երևան են ժամանել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել իրավապահ մարմինների միջև սերտ և ամենօրյա համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը խրախուսում է տարբեր ոլորտներում գործընկեր երկրների պետական կառույցների միջև մասնագիտական սերտ շփումներն ու փորձի փոխանակումը՝ նկատի առնելով, որ արագ փոփոխվող աշխարհում նոր տեխնոլոգիաներ և հնարավորություններ են ի հայտ գալիս, որոնք նպաստում են առավել արդյունավետ լուծումներ գտնելուն և աշխատանքի կատարելագործմանը: Նախագահ Սարգսյանը համատեղ նիստի ձևաչափը փոխգործակցության լավ հարթակ է համարել և հաջողություններ մաղթել կոլեգիայի աշխատանքներին:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նիստը Երևանում բարձր մակարդակով անցկացնելու համար և գոհունակությամբ խոսել համատեղ աշխատանքի արդյունքների մասին: Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները կարևորել են նիստի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որը նախատեսում է խրախուսել համագործակցությունը ու համատեղ կարևորություն ունեցող մի շարք ուղղություններով փորձի փոխանակում իրականացնել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am