Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեները համագործակցությունը բարձրացնում են նոր մակարդակի

Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեները համագործակցությունը 
բարձրացնում են նոր մակարդակի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն երկկողմ փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների հետ: Այդ նպատակով Երևանում են գտնվում ՌԴ և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներ Ալեքսանդր Բաստրիկինը և Իվան Նոսկևիչը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հուշագրի ստորագրումից հետո նշեց, որ դրանք խորացնելու են երեք երկրների քննչական կոմիտեների միջև համագործակցությունը:

«Երեք պետությունների քննչական կոմիտեների համագործակցությունն այսուհետև իրականացվելու է նոր, ավելի բարձր ձևաչափով: Այդ հուշագրերը կնպաստեն, որ մեր համագործակցությունը թևակոխի մի նոր, ավելի սերտ փուլ, և մեր աշխատակիցները, օգտագործելով հուշագրի դրույթները, ավելի օպերատիվ լուծումներ տան մեր առջև ծառացած հարցերին: Հուշագրերը նաև տարածաշրջանում կստեղծեն յուրահատուկ իրավական դաշտ հանցագործությունների դեմ պայքարի բնագավառում»,Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աղվան Հովսեփյանը:

Հուշագրի ստորագրումից հետո մեկնարկեց երեք երկրների քննչական կոմիտեների՝ եռակողմ կոլեգիայի երկրորդ նիստը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը տեղեկացրեց, որ նիստում ընդգրկված են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ նաև ուղղված հետագա մարտահրավերների  կանխագուշակմանը:

«2016 թվականի սեպտեմբերին Մինսկում քննչական կոմիտեների միջև ստորագրվեց փաստաթուղթ եռակողմ  միջազգային իրավական փոխգործակցության մասին: 2017 թվականին ապրիլին Սանկտ Պետերբուրգում կայացավ համատեղ կոլեգիայի առաջին նիստը, որը պատմական նշանակություն ուներ մինչդատական վարույթ իրականացնող մարմինների միջազգային իրավական փոխգործակցության առումով: Կոլեգիայի երկրորդ նիստի անցկացումը ցույց է տալիս երեք երկրների քննչական կոմիտեների միջև համագործակցության բարձր մակարդակը»,- ասաց Աղվան Հովսեփյանը:

ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը համաձայնեց, որ այն պատմական  իրադարձություն է:

«Վստահ եմ, որ այն նպաստելու է երեք պետությունների, երեք գերատեսչությունների ավելի սերտ համագործակցությանը հանցագործությունների դեմ պայքարում՝ ուղղված մեր քաղաքացիների պաշտպանությանը»,-ընդգծեց պաշտոնյան:

Բելառուսի  քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը հույս հայտնեց, որ նիստի շրջանակում կհնչեն կառուցողական և օգտակար առաջարկություններ:

«Թեման շատ արդիական է: Հարցերը՝ կապված մինչդատական վարույթ իրականացնող մարմինների համագործակցության, աշխատանքի արդյունավետության հետ, ընդհանուր են մեր երեք երկրների համար: Նոր ուղղություններով համագործակցության ամրապնդումը մեր կարևոր նպատակներից է»,- նշեց Բելառուսի քննչական կոմիտեի նախագահը՝ իր խոսքում նաև անդրադառնալով կիբեռհանցագործության դեմ առավել արդյունավետ աշխատանք իրականացնելու անհրաժեշտությանը:

Նրա խոսքով՝ այն գլոբալ անվտանգության ներկայիս ամենակարեւոր սպառնալիքներից է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am