Թենիսիստ Արթուր Սողոյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող
14:12, 16 Հոկտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում կայացած թենիսի մինչև 18 տարեկանների ITF մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Սողոյանը գրավել է առաջին տեղը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ի կայքը: Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն թենիսիստներ, իսկ Սողոմոնյանը հաղթել է նաև իրենից տարիքով մեծ թենիսիստների:
Այս շաբաթ Երեւանում կկայանա մինչև 18 տարեկան տղաների եւ աղջիկների ITF մրցաշար, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի հավաքականի անդամները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում