Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Թրամփը հրաժարվել է Կոնգրեսին հաստատում ներկայացնել Իրանի կողմից միջուկային համաձայնագրին հետևելու վերաբերյալ

Թրամփը հրաժարվել է Կոնգրեսին հաստատում ներկայացնել Իրանի կողմից միջուկային 
համաձայնագրին հետևելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Կոնգրեսին հաստատել, որ Իրանը հետևում է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խոսքը Իրանի կողմից միջուկային համաձայնագրին հետևելու մասին Կոնգրեսին տրվող ֆորմալ հաստատման մասին է, որը հիմնված է Թեհրանի հետ միջուկային համաձայնագրերի վերահսկողության վերաբերյալ ամերիկյան ներքին օրենսդրության վրա:

«Ես հայտարարում եմ, որ մենք չենք կարող և չենք անի նման հաստատում»,- ասել է Թրամփը ամերիկացիներին ուղղված ուղերձում՝ պարզաբանելով, որ ամերիկյան օրենքի նորմերը ենթադրում են, որ նախագահի կողմից Կոնգրեսին  նման հաստատում պետք է լինի յուրաքանչյուր 90 օրը մեկ անգամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am