Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-17-ը կնվազի 3-4 աստիճանով

 Հայաստանում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-17-ը կնվազի 3-4 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 15-16-ը շրջանների զգալի մասում, 17-18-ը առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը 16-17-ը՝ հատկապես գիշերը, կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-16-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում սպասվում է, իսկ 17-18-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am