Վիետնամում առնվազն 40 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
11:51, 12 Հոկտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 40 մարդ Է զոհվել, եւս 22-ն անհայտ կորած են համարվում այն վարարումների հետեւանքով, որոնք Վիետնամի հյուսիսային եւ կենտրոնական մասի մի քանի նահանգներում առաջացել են անցած շաբաթվա վերջից չդադարող տեղատարափների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 12-ին հայտնել Է Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային համակարգող կոմիտեն:
Առավել մեծ չափով հեղեղումներից տուժել են Տհանհոա եւ Նգեյան կենտրոնական նահանգները, ինչպես նաեւ Շոնլա, Խոաբին եւ Ենբայ նահանգները՝ երկրի հյուսիսում: Այնտեղ ջրի տակ են անցել եւ սողանքներից ավերվել 1,2 հազարից ավելի բնակելի շենքեր, կաթվածահար վիճակում Է ավտոմոբիլային հաղորդակցությունը: Տեղի հազարավոր բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց կացարանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/31/ 11.35
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում