Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցությունը սպառնալիք Է տարածաշրջանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը, Աբխազիան եւ Հարավային Օսիան ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության հետագա խորացումն ընկալում են որպես իրական սպառնալիք տարածաշրջանի անվտանգությանը: Այդ մասին հայտարարել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում՝ ամփոփելով Անդրկովկասի անվտանգության եւ կայունության հարցերի շուրջ հոկտեմբերի 10-11-ին Ժնեւում կայացած կոնսուլտացիաների հերթական փուլի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ռուսաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պատվիրակությունները շեշտադրել են, որ ՆԱՏՕ-ի հետ Թբիլիսիի համագործակցության հետագա խորացումն ընկալվում Է որպես իրական սպառնալիք տարածաշրջանի անվտանգությանը»,-ընդգծել են նախարարությունում եւ հավելել, որ նշված երկրներն առաջվա պես պնդում են Անդրկովկասում ուժի չկիրառման հետագա քննարկումը, որը Ժնեւում համատեղ աշխատանքի հանգուցային խնդիրն Է:

ՌԴ ԱԳՆ-ում նաեւ հայտնել են, որ Անդրկովկասի անվտանգության հարցերի շուրջ հաջորդ հանդիպումը Ժնեւում պլանավորված Է 2017 թվականի դեկտեմբերին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ