Հասարակական

ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչը պատմել է Նազարբաևի հայտնի դարձած լուսանկարի ստեղծման մասին

1 րոպեի ընթերցում

 ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչը պատմել է Նազարբաևի հայտնի դարձած լուսանկարի ստեղծման մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լուսանկարը լայնորեն տարածում են ղազախական լրատվամիջոցները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խոսքը հոկտեմբերի 11-ին Սոչիում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին կատարված լուսանկարի մասին է: Դավիթ Հակոբյանն արդեն հասցրել է պատմել լուսանկարի ստեղծման պատմությունը: Մասնավորապես, Today.kz-ի թղթակցին լուսանկարիչը պատմել է, որ ի սկզբանե նա պատրաստվում էր լուսանկարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, բայց առավել հաջողված է ստացվել Նազարբաևի կադրը:

«Ես լուսանկարելիս առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում լուսավորությանը, ֆոնին, կադրին: Ցանկանում էի լուսանկարել իմ նախագահին, բայց չստացվեց: Միայն Նազարբաևը լավ դուրս եկավ: Ես ի սկզբանե հենց այսպիսի կադր էլ ուզում էի: Նախագահը ինձ չէր նայում. 50 լուսանկարիչ կանգնած, սպասում էր, թե երբ ղեկավարները կմտնեն սրահ, և նա ինձ չէր նայում, այլ բոլորին: Ես ավելի լավ լուսանկար չէի էլ կարող պատկերացնել, կադրն ուժեղ է դարձել Նազարբաևի ինքնավստահ հայացքի ու քայլվածքի շնորհիվ»,-ասել է Դավիթ Հակոբյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում