Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՀՀ կրթության և գիտության նախարարը մեկնել է Բրյուսել

ՀՀ կրթության և գիտության նախարարը մեկնել է Բրյուսել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հրավերով հոկտեմբերի 9-10-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մեկնել է Բրյուսել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, հանդիպման նպատակն է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագրի շրջանակում քննարկել «Horizon 2020 Policy Support Facility» աջակցության գործիքի ներքո Հայաստանում ծրագրերի իրականացումը։

Եվրոպական միության Հետազոտությունների և նորարարությունների Հորիզոն-2020 շրջանակային ծրագիրն իրականացվում է 2014 թվականից և շարունակվելու է մինչև 2020թվականը: Հորիզոն-2020 ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը կարող է նպաստել մեր հանրապետության գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am