Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Բարսելոնայում ցույցի տասնյակ հազարավոր մասնակիցներ հանդես են եկել Իսպանիայի միասնականության օգտին

Բարսելոնայում ցույցի տասնյակ հազարավոր մասնակիցներ հանդես են եկել 
Իսպանիայի միասնականության օգտին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել Բարսելոնայի փողոցներ՝ հանդես գալով Իսպանիայից Կատալոնիայի անկախության դեմ, հայտնում է BBC հեռուստառադիոընկերությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, շատ ցուցացարներ բռնել են ինչպես իսպանական, այնպես էլ կատալոնյան դրոշներ։ Բացի այդ, ցուցացարներներ հմչեցնում են «Ես իսպանացի եմ» և «Կատալոնիան Իսպանիա» է կարգախոսներ։

Նախօրեին հաջակցություն Իսպանիայի միասնականության ցույցեր են անցկացվել երկրի նաև այլ քաղաքներում, այդ թվում՝ Մադրիդում։

Հոկտեմեբերի 8-ին ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ Իսպանիայի կառավարությունը թույլ չի տա երկրից Կատալոնիայի անջատումը և կանի ամեն ինչ ազգային միասնականության պահպանման համար։

Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին անցել է անկախության մասին հանրաքվեն, որը փաստորեն խափանվել է Իսպանիայի իրավապահ մարմինների կողմից և ուղեկցվել է զանգվածային անկարգություններով, որոնց հետևանքով բազմաթիվ տուժածներ կան։ Իսպանիայի սահմանադրական դատարանը քվեարկությունը ճանաչել է որպես սահմանադրությանը չհամապատասխանող։

Մադրիդը հայտարարել է, որ մտադիր չէ բանակցություններ վարել Բարսելոնայի հետ այն բանի համար, որ այդ հանրաքվեն անօրինական է համարում։

Չնայած դրան, տարածաշրջանի անկախության օգտին հանդես եկող քաղաքական գործիչները պատրաստվում են հոկտեմբերի 9-ին սկսել Կատալոնիայի խորհրդարանի լիագումար նիստ՝ հանրաքվեի հետևանքները քննարկելու համար։

Լուսանկարը՝ Reuters

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am