Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանում մեկնարկեցին Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերը

Հայաստանում մեկնարկեցին Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ վալի քանթրի քլաբ»-ում տրվեց Հայաստանում առաջին անգամ անցկացվող Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերի մեկնարկը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ՀՀ-ում եվրոպական պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, գոլֆի սիրահարներ:

«Այս փառատոնի անցկացմամբ ևս Հայաստանի ու Եվրոպական միության միջև կառուցվում է ամուր կամուրջ: Ամբողջ Եվրոպայում այս փառատոնին մասնակցում է ավելի քան 15 մլն մարդ: Հայաստանը իր հետաքրքիր լանդշաֆտային տարածքներով կարող է գրավիչ լինել գոլֆի սիրահարների համար և վստահ եմ, որ գոլֆի նոր խաղահրապարակների կառուցմամբ, հատկապես հանգստի գոտիներում, կխթանվի սպորտային տուրիզմի զարգացումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սվիտալսկին: Նրա խոսքով, Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերի շրջանակում անցկացվելու են նաև հեծանվավազքի, ձմռանը՝ դահուկավազքի, իսկ հաջորդ տարի նաև բասկետբոլի մրցաշարեր: «Մեր նպատակն է խթանել Հայաստանում առողջ կենսակերպը»,- ասաց դեսպանը:

Իր հերթին, Գաբրիել Ղազարյանը ողջունեց փառատոնի անցկացումը մեր երկրում և ընդգծեց, որ այն կնպաստի Հայաստանում տարբեր մարզաձևերի ու սպորտային տուրիզմի զարգացմանը:

Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերի նպատակն է նպաստել առողջ ակտիվ կենսակերպին, խթանել տարբեր տարիքի մարդկանց զանազան մրցաշարերում մասնակցությունը, ինչպես նաև Հայաստանում սպորտային տուրիզմի զարգացումը:

Փառատոնի մրցաշարերից երկուսը՝ ընտանեկան գոլֆի փառատոնն ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարը կտևեն հոկտեմբերի 7-22-ը, իսկ հոկտեմբերի 8-ին կանցկացվի լեռնային հեծանվավազք՝ նախատեսված երեխաների ու մեծահասակների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am