Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամիսներ անց կապանցիները կկարողանան Երեւան հասնել ինքնաթիռով. վերակառուցվում է Կապանի օդանավակայանը

Ամիսներ անց կապանցիները կկարողանան Երեւան հասնել ինքնաթիռով. վերակառուցվում է Կապանի օդանավակայանը

ԿԱՊԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանից առաջին  ինքնաթիռը մայիսին արդեն կուղեւորվի Երեւան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նրա խոսքով՝ Կապանի օդանավակայանի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2017 թվականի առաջին կիսամյակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 2 միլիոն դոլար:

«Երկու օր առաջ կնքել ենք պայմանագիր չեխական ավիաընկերության հետ ու գնել ենք ինքնաթիռ: Այն 19 տեղանոց ինքնաթիռ է, որը կատարելու է չվերթներ Կապանից-Երևան ու հակառակ ուղղությամբ: Ինքնաթիռն արժեցել է 5.5 մլն եվրո»,-ասաց Վահե Հակոբյանը՝ ընդգծելով, որ ինքնաթիռը Հայաստանում կլինի մարտին:

Մարզպետի հավաստմամբ՝ Կապանի օդանավակայանի կառուցումը ոչ թե կոմերցիոն ծրագիր է, այլ սոցիալական՝ միտված բնակիչների կյանքի հեշտացմանը:

«Պետք է հեշտացնենք սյունեցու ու բոլորի գալ-գնալը մարզ: Մենք խիստ կակտիվացնենք կյանքը մարզում, ինչի հետ մեծ հույսեր ենք կապում»,-ասաց նա:

Մարզպետն ասաց, որ  տոմսերի գները դեռեւս վերջնականապես որոշված չեն, սակայն տատանվելու են 30-40 հազարի դրամի սահմաններում, ինչպես նաեւ լինելու են սուբսիդավորված տոմսեր ուսանողության, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար, որպեսզի նրանք շտապ հասցվեն Երեւան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am